Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ծնելիություն. Մի քիչ էլ սոված մնանք...

Այս տարվա ապրիլի մեկի դրությամբ արձանագրվել է 10 251 կենդանի ծնունդ, անկումը կազմել է 3.5%, գրանցվել է 7851 մահվան դեպք: Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ծնելիության անկման գագաթնակետը եղել է 2001-ին, դրանից հետո «փոքր քայլերով ավելանում է ծնելիության մակարդակը»:

«Մեզ մոտ 50 տոկոսից ավելի ընտանիքներում ծնվում են միայն առաջին երեխաները, յուրաքանչյուր երրորդ ընտանիքն է միայն ունենում երկրորդ երեխային, և միայն 15 տոկոսի մոտ է ծնվում երրորդ երեխան»,- արձանագրեց Կ. Կույումջյանը:
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի համար այս թվերը զարմանալի չեն, քանի որ ծնելիության տարիքի է հասել 1990-ականների սակավաթիվ սերունդը:

«Մի քանի տարի առաջ սկսվեց երևույթ, որ ծնելիության թիվն ավելանում է, որոշ մարդկանց մոտ կարծիք առաջացավ, թե լրացնում ենք ծնելիությունը, այնինչ դա ընդամենը հետևանքն էր այն բանի, որ ծնելիության տարիքի էին հասել 1980-ականների մեծ ծնունդները: Այժմ ծնելիության թվի նվազումը բնական է»,- ասաց Ռ. Եգանյանը:

Նա հիշեց, որ մինչև 1990-ականների սկիզբը բնակչության արտադրության խնդիր չունեինք, 1991-ից սկսած մենք կորցրեցինք ծնելիության համար «բոլոր բարենպաստ հատկանիշները, ավելացան բացասական միտումները»: Այնինչ Ռ. Եգանյանի ներկայացմամբ, ԽՍՀՄ տարիներին առաջին երեխան չէր պլանավորվում, երկրորդն ունենում էին, երրորդն էլ պլանային էր. «Պարզ վերարտադրության համար մեզ անհրաժեշտ է այժմ գոնե երկրորդ երեխային ունենալ»:

Այժմ ըստ ժողովրդագրի, քիչ երեխաներ են ծնվում առաջին հերթին սոցիալական անբավարար պայմաններից: «Ռեալ գնահատելով իրավիճակը` բնակարան, աշխատանք, ընտանիքը գիտակցաբար սահմանափակում է իր ցանկանությունները, շատ ընտանիքներ են ցանկանում երեխաներ ունենալ, բայց չեն կարող»,- նկատեց Ռ. Եգանյանը:

Մյուս կողմից ամբողջ աշխարհում է նկատվում ծնելիության անկում, և համաշխարհային մակարդակով խնդրի լուծման համար ժողովրդագիրը հիշում է հայտնի հումորը. «Ասում են` մի քիչ էլ սովին դիմանանք, աղայի պես կապրենք: Նույն բանն է, մի քիչ էլ սպասենք, տեսնենք գուցե կավենալա ծնելիության ցուցանիշը»:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ